Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործությունն արագ բացահայտվեց: Մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքից 

Հունվար 28,2015 14:18

Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իր բացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հաղորդումից երկու օր անց պարզեցին եղելությունը:
Հունվարի 27-ին Կարապետ Ոսկանյանը՝ որդուն սպանելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն:

Բացատրական զրույցներին հաջորդեց ինքնախոստովանական ցուցմունքը, ըստ որի՝ հունվար 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, իր ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին ու սպանել նրան: Ապա, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, մարմինն իջեցրել է կարտոֆիլի հորը ու ծածկել հողով:
Նույն օրը ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեց Գերման Ոսկանյանի դին:
Հանցագործության գործիքն առգրավված է, Կարապետ Ոսկանյանը` ձերբակալված:
Սպանության փաստով քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031