Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի փաստը թաքցնել չհաջողվեց

Հունվար 31,2015 13:09

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել, դեպքի մասին ոստիկանություն չի հայտնվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Յուրիկ Բ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել տուն:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Յուրիկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031