Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկնած աղջկա ձեռքն ու ոտը գողացել են. (Տեսանյութ)

Փետրվար 04,2015 21:17

Երեւան-Սեւան մայրուղում գտնվող պղնձաձույլ աղջկա՝ «Արձագանք» կոչվող արձանը բարբարոսության է ենթարկվել:  Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքն գողացվել են:  Հուշարձանի ճակատագրով կարծես ոչ մեկը Կոտայքի մարզում հետաքրքրված չէ:

Snapshot---412

 

Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Կամո Հովհաննիսյանի խոսքով, արձանը իրենց ենթակայության տակ չէ եւ չի կարող ոչինչ անել: Հակառակ դեպքում կդիմեր իրավասու ատյաններին:

Snapshot---408

Ոլորտի պատասխանատուն ենթադրում է,  արձանը հատվածաբար քանդել ու տարել են որպես գողոն, քանի որ այն պղնձաձույլ է:

Snapshot---410

Բացի «Արձագանք»-ից,  նման ջարդված ու թալանված կոթողներ կան, որոնք Սրանք էլ արժանացել թիկնած աղջկա ճակատագրին, քանի որ դրանք պետության կողմից պահպանվող միավորներ չեն:  Մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետը, մասնավորապես առաջարկում է  նման հուշարձանների տարածքում տեղադրել տեսախցիկներ: Դրանք սթափություն կբերեն բարբարոսներին, նաեւ ոստիկանները հեշտությամբ կգտնեն մեղավորներին:

Մանրամասները Աբովյան մարզային հեռուստաընկերության տեսանյութում`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728