Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական նիստը

Փետրվար 07,2015 21:48

Այսօր « ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն» -ում  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և  ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեներիների ներկայացուցիչների հետ:  Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ Ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել  ընկերային հավաքներ:

Աղվան Վարդանյանը և  Սամվել Երանյանը այսօր, հանդիպել են նաև ՀՅԴ Ուսանողական Երիտասարդական  և Պատանեկան Միությունների վարիչ մարմինների ներկայացուցիչների հետ:  Հանդիպման ընթացքում ներկայացրել են զեկույց  ՀՅԴ  Ընդհանուր Ժողովի աշխատանքներից  և քննարկել են  ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և  պատանեկան միությունների ներկայացրած աշխատանքների ծրագրերը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական նիստի ժամանակ քննարկվեց նաև   ԳՄ-ի կազմը համալրելու հարցը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի որոշմամբ Գերագույն Մարմնի կազմը  համալրեց Արսեն Համարձումյանը:

Հիշեցնենք, որ  ՀՅԴ Գերագույն Մարմնի նախկին անդամ Արմեն Ռուստամյանը , ՀՅԴ Ընդհանուր Ժողովում  ընտրվել էր  ՀՅԴ Բյուրոյի անդամ՚:

ՀՅԴ  ԳՄ  Մամլո  Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728