Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրգեն Կլոպն ու Մասսիմիլիանո Ալլեգրին հավատում են իրենց թիմերի հաղթանակին

Փետրվար 24,2015 20:01

Այսօր ուշ գիշեր Թուրինում կայանալիք ՉԼ 1/8 եզրափակչի «Յուվենտուս»- «Բորուսիա» հանդիպումից առաջ երկու թիմերի գլխավոր մարզիչները խոսել են իրենց սպասելիքների մսին:

klopp

Յուրգեն Կլոպ: «Բորուսիա», դորտմունդ. «Յուվենտուսը» շատ փորձառու թիմ է եւ երկու կողմերի համար էլ շատ դժվար է լինելու: Իտալիայում տակտիկային մեծ ուշադրություն են դարձնում, բայց մենք էլ որոշ բաներ հասկանում ենք: Մեր թիմում գլխավոր փոփոխությունը Ֆիզիկական մարզավիճակն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ մենք երեք անընդմեջ հաղթանակ տարանք եւ դա շատ լավ է»:

Մասսիմիլիանո Ալեգրի: «Յուվենտուս», Թուրին. «Դիմակայությունը երկու հանդիպումից է բաղկացած եւ երկուսն էլ դժվար են լինելու: Մեր առջեւ միջազգային հսկայական փորձ ունեցող թիմ է: Բայց ««Յուվենտուսը» սովոր է այդպիսի մարտահրավերների:  Վստահ եմ, որ մենք գերազանց խաղ կցուցադրենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728