Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Քոչարյանին ու Տեր Պետրոսյանին. «Նրանց այդ թոշակի՛ց էլ պետք է զրկել, ամեն ինչից էլ»

Մարտ 03,2015 17:32

«Դուք ուզում եք կարեւորեք ՀՀ նախագահի ինստիտուտը: Ի՞նչ տարբերություն իշխանությունների ճյուղերի միջեւ՝ գործադիր, օրենսդիր, դատական եւ այսքան կարեւորում եք նախագահի ինստիտուտը: Մեկին կարեւորում եք, մյուսին՝ չէ: Ինչո՞վ կարեւոր չեն մեր մնացած կենսաթոշակառուները, որոնց թոշակի չափը հսկայական տարբերություն ունի նախագահի կենսաթոշակից: Ինչո՞ւ եք այսպիսի անարդար մոտեցում ցուցաբերում, ո՞րն է պատճառը, չէ՞ ոչ նրանք դրա կարիքը չունեն: Եթե ցմահ արտոնությունները դադարեցնեիք, ես կհասկանայի, որովհետեւ 1 մլն-ից ավելի մարդ այսօր սոված է, աղքատ է»,- այսօր ԱԺ-ում քննարկվող «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի  քննարկման ժամանակ այսպիսի հարց բարձրացրեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ «Իրենց ապաշնորհ պաշտոնավարման հետեւանքով այսօր ժողովուրդը փախել է կամ գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, ի՞նչ նախագահի ինստիտուտը կարեւորելու մասին է խոսքը: Նրանց այդ թոշակի՛ց էլ պետք է զրկել, հատուկ ծառայություններից էլ, ամեն ինչից էլ: Նրանք ոչինչ չեն արել պետության համար: Նրանց արածի հետեւանքով է, որ այսօր ժողովուրդն այս վիճակում է»:

Ի պատասխան՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանի գնահատականները հակասահմանադրական են. «Երբ խոսում են կենսաթոշակի, աշխատավարձի մասին, հաշվի են առնում աշխատանքի բարդությունը, սահմանադրորեն ամրագրված աշխատանքի պատասխանատվությունը: Մենք շարժվում ենք ուղիղ այս սկզբունքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031