Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր Փաշինյանը 2020թ.-ին Սեւրի պայմանագիր թափահարում։ Նույն պատճառով է նա պատմական և իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում. Վարդան Հարությունյան

Ապրիլ 12,2024 14:54

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանից բացի Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, որը պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։

Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցեղասպանությունը դրեց մեր արտաքին քաղաքականության հիմքում, որ խոսում էր հայ եւ թուրք ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, այդքան հեռուն չի գնացել։

Փաշինյանը միակ առաջին դեմքն է, որը Սեւրի պայմանագիր է թափահարել, չհասկանալով, որ դա իր մեջ հարեւան երկրի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում, ով հայտարարել է, թե Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, չհասկանալով, որ դա կարող է բանակցություններից հրաժարում դիտարկվել։

Փաշինյանը տարիներ առաջ պտտվել է մի միջավայրում, որտեղ շատ լավ հասկացել են հայդատականությունը պետական քաղաքականություն դարձնելու վտանգները, որտեղ կարեւորել են եղած պետությունն ավելի, քան պատմական արդարության մասին զրույցներն են, որտեղ հարեւանի հետ փոխզիջումներով հաշտության գնալը հաջողության գրավական են համարել։

Այն, ինչ այսօր նա որպես նորույթ ու հայտնագործություն է փորձում ներկայացնել՝ լսել ու տեսել է վաղուց։ Ավելին՝ ընդունել է այդ մտքերն ու որպես դրանց կրող է ներկայացել։

Մի պահից, բայց, հասկանալով, որ հայդատականությամբ ու ոչմիթիզականությամբ քաղաքական գործչի ճանապարհ հարթելն ավելի հեշտ է, սկսել է ներկայանալ որպես է ոչմիթիզական ու որպես հայդատական։

Հիշենք 2015-2016-ից հետո նրա «խրոխտ» ելույթները։

Այդպես նա եկավ իշխանության ու այդպիսին, ցավոք, մնաց, երբ արդեն իշխանավոր էր։

Իրականում Փաշինյանը ոչ թե հասկացել է, որ սխալ ճանապարհով է ընթացել, եթե հասկանար, ապա այլոց մատնացույց անելու փոխարեն կխոսեր իր եւ միայն իր մասին, այլ ենթարկվում է հերթական թելադրանքներին։ Սա Ադրբեջանի պարտադրանքով նոր Սահմանադրություն գրելու ու Հռչակագիր փոխելու շարունակությունն է։

Ցավն այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս ելույթներով ինչ հարված է հասցնում մեր պետությանը։ Իսկ չի գիտակցում, որովհետեւ պետական գործչի որակներ չունի։

Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր նա 2020-ին Սեւրի պայմանագիր թափահարում։ Նույն որակների բացակայության պատճառով է նա այսօր պատմական և իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում ու մեր երկիրը ռեւանշիստական ներկայացնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930