Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու». Ռոբերտ Քոչարյան

Ապրիլ 24,2024 23:15

«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել: Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը կար դրա մեջ: Ուղղակի մի բան կավելացնեմ, որ Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, որը տիկնոջ հետ այցելել էր հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 109 տարի առաջ, Օսմանյան պետության կողմից ցեղասպանված հայերի հիշատակին։

Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, ջահերով երթի ավարտին,  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նաեւ հոգեհանգստյան կարգ մատուցվեց: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքը վերաբերվում էր նաեւ մերօրյա իրադարձություններին ու սուր քննադատություն էր պարունակում՝ ՀՀ գործող իշխանության վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930