Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա կատարողը դատավորին ինքնաբացարկ էր հայտնել՝ իրավաբանական բաժնի պետի ընկերը լինելու հիմքով

Մարտ 03,2015 17:59

ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Աստղիկ Խաչատրյանի դեմ՝ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

Դատարանը պահանջը բավարարել էր եւ 50 000 դրամ տուգանքի դատապարտել Ա.Խաչատրյանին:

Ոստիկանները հայտնել էին, թե 2014 թ.փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բաղրամյան -26 հասցեում գտնվող` ՀՀ նախագահի նստավայրի մոտ, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ծառայություն իրականացնելիս, նախագահի նստավայրի «անմիջապես դարպասների մոտ» նկատել են մի քաղաքացուհու` Աստղիկ Խաչատրյանին: Վերջինը հայտարարել է, որ բողոքի ակցիա է իրականացնում։ Ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են փոքր ինչ հեռանալ դարպասների մոտից, սակայն Աստղիկ Խաչատրյանը կտրականապես հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների պահանջները։

Ա.Խաչատրյանը բողոք էր բերել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:

Նա դատավոր Ա.Առաքելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր արել:

Միջնորդության համաձայն, փետրվարի 25-ին դատական նիստի ընթացքում Աստղիկ Խաչատրյանի կողմից միջնորդություն է ներկայացվել նախագահող դատավոր Ա.Առաքելյանին և դատական կազմի դատավոր Գ.Ղարիբյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, որի կապակցությամբ նիստն ընդհատվել էր 3 օրով :

Դատավոր Ա.Առաքելյանի վերաբերյալ` որպես հիմնավորում նշվել էր, որ Ա.Առաքելյանը հանդիսացել է Ա.Խաչատրյանին` իբր անհիմն աշխատանքից ազատելու մեջ մեղավոր անձ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրավաբանական բաժնի նախկին պետ Հ.Կարապետյանի ընկերը և գործընկերը։

Դատավորը իր որոշմամբ մերժել է այս միջնորդությունը, միաժամանակ փաստելով.«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքերի համապատասխան նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը uահմանվում են Հայաuտանի Հանրապետության դատական oրենuգրքի 91 հոդվածով»։

Այդ հիմքերի մեջ նշվել էր ինքնաբացարկի հիմքերը , մասնավորապես, երբ

դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ. որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում. դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա»:

Ըստ դատարանի, միջնորդությունը ենթակա է մերժման, նաև այն հիմքով, որ «Հ. Կարապետյանի հետ Ա.Առաքելյանի հարաբերությունները ոչ մի կապ չունեն Աստղիկ Խաչատրյանին ՀՀ ոստիկանության հայցով վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրի հետ»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031