Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի Մոսուլի թանգարանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ

Մարտ 03,2015 18:02

Իրաքի Մոսուլի թանգարանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ԻԿՕՄՕՍ-ի /Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ/  նախագահ Գուստավո Արաոզը. « Իսլամական պետության նպատակն է հրապարակավ տարածել իրենց` օր օրի աճող դաժանությունն ընդդեմ մարդկության:  ԻԿՕՄՕՍ-ը չի կարող լուռ վկան լինել այս կամայական և չարդարացված ոչնչացման` ընդդեմ անհատների, հասարակության և մշակութային ժառանգության: Հաշվի առնելով իրականացվող մասշտաբային վայրագությունները` մեր, պարզապես, ժխտողականության արտահայտումն անօգուտ է: Ուստի մեր խնդիրն է` դադարեցնել այս ամենը` բոլոր հնարավոր միջոցներով: ԻԿՕՄՕՍ-ը, միանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի տարածած պաշտոնական հաղորդագրությանը ` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում արտակարգ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, հույս ունի, որ միջազգային հանրությունը կկարողանա վերջ տալ այս բարբարոսությանը»:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը և Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի մյուս բոլոր կոմիտեները ևս միացել և իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել` հերթական անգամ Ժառանգությունն անհարկի վնասելու և կորստյան մատնելու առթիվ:

Ի մասնավորի` ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հայտարարության մեջ ասվում է. « Մեզ համար առավել քան հասու է այն ցավն ու կորուստը, որն այսօր ապրում է Իրաքի, ինչպես և ամբողջ աշխարհի մշակութասեր հանրությունը: Քանզի, 1998-2003թթ. Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերի զանգվածային ոչնչացումը ոչ այլ ինչ էր, քան հայկական մշակույթի հանդեպ իրականացված մշակութային եղեռն: Այդ տարիներին մենք պաշտոնապես դիմել էինք միջազգային կառույցներին. և’ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և’ ԻԿՕՄՕՍ-ը արձագանքել և պաշտոնապես դատապարտել էին Ադրբեջանական իշխանությունների կողմից իրագործած Ջուղայի` հայկական խաչքարերով գերեզմանատան ավերումը, սակայն, ցավոք, միայն այդքանը…»:

ԻԿՕՄՕՍ/Հայասատան հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031