Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանն արյան ճնշման խնդրից կազատեն սոճու տերեւները

Մարտ 04,2015 12:00

Եղանակային փոփոխությունների հետեւանքով արյան ճնշման տատանումներ շատերի մոտ է լինում. ոմանց մոտ կտրուկ բարձրանում է, ոմանց մոտ էլ՝ իջնում: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է անոթային համակարգի բուժում, որից հետո արյան ճնշման խնդիրներ ունեցողները կարող են ազատվել դրանից:

Արյունատար համակարգը օրգանիզմին ապահովում է թթվածնով եւ օգտակար նյութերով եւ եթե այն առողջ չէ, օրգանիզմը համապատասխան նյութեր չի ստանում. ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ: Կան մասնագետներ, որոնք հավաստիացնում են՝ օրգանիզմի 90% հիվանդությունները կապված են սրտանոթային համակարգի խնդիրների հետ:
Գարնանն արյան ճնշում ունեցողների մոտ առաջացած սրացումների համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է գարնանային բուժում:

5 ճաշի գդալ մանրացրած սոճու ասեղնատերեւներին ավելացնել 2 ճաշի գդալ մասուրի հատիկներ, 2 ճաշի գդալ սոխի կճեպ եւ ավելացնել 1 լիտր ջուր: Այս խառնուրդը եփել 10 րոպե՝ դանդաղ կրակի վրա, ապա թողնել այն թրմվի, հետո քամել, եփուկը կիսել 2 մասի եւ խմել օրը 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ՝ 0,5-1,5 լիտր ջրի հետ, տաք վիճակում: Արդեն 5 օր անց կզգաք արդյունքը. աղիները կսկսեն ավելի լավ աշխատել, ինչը նշանակում է, որ այն մաքրում է աղիներն ու լյարդը:

Կաթվածով հիվանդները պետք է եփուկին ավելացնեն նաեւ կիտրոն, օգտագործել օրը 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ կամ 1 ժամ հետո: Կես կիտրոնը մաքրել կեղեւից, միջուկը մանրացնել եւ լցնել եփուկի մեջ՝ խմել մեծ կումերով: Կիտրոնը ընդունել երկու օր, այնուհետեւ 1 ամիս այն հանել բաղադրատոմսից եւ դարձյալ 2 օր օգտագործել: Մինչեւ բուժման ավարտը օգտագործել 3-4 անգամ:

Այսպիսի բուժման տեւողությունը 4 ամիս է, որից շատերը դժգոհում են, բայց պետք է հիշել, որ տարիներ է պահանջվել այդ հիվանդությունը ձեռք բերելու համար, այդ պատճառով 4 ամիսը սիրով պետք է ընդունել լիովին բուժման համար:

Այս դեղատոմսը օգտագործում են միայն գարնանը, քանի որ սոճու տերեւները մատղաշ են եւ պարունակում են եթերային յուղեր, հանքային նյութեր, վիտամիններ C, B2, K, պրովիտամին A: Ունի հակամանրէային, հականեխիչ հատկություն: Սոճու տերեւները դրական ազդեցություն ունեն բրոնխոթոքային եւ սրտանոթային համակարգի վրա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031