Լրահոս
Օրվա լրահոսը

Օդապարիկով թռիչք՝ հատուկ կանանց տոնի առթիվ

Մարտ 08,2015 17:24

Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ցանկություն հայտնած բոլոր կանայք և աղջիկները օդապարիկով անվճար թռիչքի հնարավորություն են ստացել: Օրվա հոբելյարներին ևս մեկ նվեր է մատուցվել. վայրէջքից հետո քաղաքապետի շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվել նրանց:

Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ վերջիններս նշել են, որ անմոռանալի զգացողություններով լի այս մարտի 8-ն ընդմիշտ կմնա իրենց հիշողություններում: Իսկ մայրաքաղաքում զբոսնող կանայք տոնի առթիվ քաղաքապետարանի շնորհավորանքին ծանոթել են նաև օդապարիկի վրա արված գրառումից:

Տեխնիկական ընդմիջումից հետո, երեկոյան ժամը 19:00-ին օդապարիկը ևս երկու ժամով օդ կբարձրանա հնարավորություն ընձեռելով երևանյան համայնապատկերը տեսնելու թռչնի թռիչքի բարձրությունից: Հրապարակում թռիչքի է պատրաստվում նաև դիրիժաբլը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031