Բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.61 մլն. դրամ վարչական տուգանքի 22 որոշում

Բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.61 մլն. դրամ վարչական տուգանքի 22 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.61 մլն. դրամ վարչական տուգանքի 22  որոշում և հաշվարկվել է 580.28 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 81.0 հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  նմանատիպ գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 33.75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 100.0 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  30.8 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային  բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 100.0 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  34.23 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 200.0հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է   24.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Արարատի տարածքային  բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական   և  բնօգտագործման  վճարի   հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի, Լոռու և Կոտայքի տարածքային  բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշումներ, իսկ Արարատի տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 15.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել  Սևանա լիճ:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 9 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 12 գծամետր ձկնորսական ցանց:

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 195.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային  բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ. դրամի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է 150.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել  1.69 մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք