Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան

Մարտ 09,2015 15:18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, մեկ անգամ ևս շնորհավորել է աշխատակազմի, ինչպես նաև բոլոր կանանց ու աղջիկներին կանանց միջազգային օրվա առթիվ և հղել իր բարեմաղթանքները:

Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ին մայրաքաղաքում անցկացված տոնական միջոցառումները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանից, ապա շարունակվել բոլոր վարչական շրջաններում՝ իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ նվիրելով: Նաև զեկուցվել է, որ կազմակերպվել են ժամանցային տարբեր ծրագրեր և բացօթյա համերգներ:

Հայտարարված ժամանակացույցի համաձայն՝ այսօրվանից մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիան, որի շրջանակում 5 ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է պարբերաբար այցեր կազմակերպել բուժհաստատություններ և տեղում հետևել ակցիայի ընթացքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հ. Գ. Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 9-ից ապրիլի 7-ը իրականացվող՝ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական մեկամսյա ակցիան այս տարի ներառում է 5 ուղղություն՝ աչքի, գինեկոլոգիական հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն, ընդհանուր վիրաբուժություն, համակարգչային տոմոգրաֆիա և վահանաձև գեղձի հետազոտություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031