Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի հետախույզերի զորավարժությունները. Interfax

Մարտ 17,2015 14:58

Հայաստանի լեռնային ուսումնավարժական Փամբակ համալիրում ռուսական ռազմաբազայի հետախույզները  սկսել են հատուկ մարտավարական զորավարժություններ: Այս մասին, ըստ «Интерфакс»-ի, հաղորդել է Հարվային ռազմական օկրուգը:

Զորավարժությունների մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ: Պարապմունքները անցկացվում են բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 2.000 մետր բարձրության վրա: Հետախույզները պետք է գոյատեւեն տարբեր բնական եւ կլիմայական պայմաններում, ուտելիք հայթայթեն եւ, օգտագործելով ինքնաշեն եւ բնական միջոցները, ճամբարներ տեղադրեն լեռներում:

Օկրուգի մամուլի ծառայությունից նաեւ հաղորդել են, որ մարտական գործողությունների խաղարկման փուլում զինծառայողները կցուցադրեն կրակային պատրաստության, դարանակալելու, որոնման, հարձակման դիտարկման եւ վերահսկման կետեր տեղադրելու իրենց հմտությունները:

«Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը, կռվի դաշտում գաղտնի տեղաշարժմանը, ժամանակակից ռադիոտեխնիկական սարքերի, կապի եւ «Ստրելեց» հետախուզական համալիրների, GPS նավիգացիոն համակարգերի կիրառմանը, տեղագրական քարտեզի օգտագործմանը, տարածքում կողմնորոշվելը բնական իրերով եւ ազիմուտներով»,- ավելացրել են մամուլի ծառայությունում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031