Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր. shamshyan.com

Մարտ 24,2015 12:08

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է գյուղի տներից մեկում «ռազբոյ անել» և գյուղացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է:

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031