Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազ, որ հնչում էր հատուկ մայրերի համար

Ապրիլ 07,2015 21:50

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումները վարչական շրջաններում շարունակվել են նաև երեկոյան: Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնին հարակից զբոսայգում, ձևավորվող ավանդույթի համաձայն, ապրիլի 7-ը շնորհավորել են ջազային կատարումներով: Համերգային ծրագրին զուգահեռ՝ կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից ծաղիկներ և  շնորհավորական բացիկներ են փոխանցվել:

Պատանի ջազմենների կատարումները զբոսայգի են բերել տասնյակ բնակիչների, ովքեր ուրախությամբ նշել են, որ տոնական համերգն ու քաղաքապետի շնորհավորանքները, թերևս, օրվա առթիվ լավագույն նվերն են: Ջազի ռիթմերի ներքո, աստղազարդ երկնքի տակ երեկոյի ընթացքում հանդիսավորությամբ վերագործարկվել են զբոսայգու շատրվանները: Վարչական շրջանի և «Երևան ջուր» ընկերության ջանքերով շատրվանները հագեցվել են լուսային էֆեկտով:

Տոնական ջազային երեկոն Աջափնյակում շարունակվել է էստրադային երգիչների ելույթներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930