Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Ապրիլ 08,2015 19:50

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված գերակա խնդիրները: Գ. Կոստանյանը  վստահեցրել է, որ համակարգի առջև դրված առաջնային խնդիրները շարունակում են մնալ կոռուպցիայի և կաշառակերության դեմ արդյունավետ պայքարը, անպատժելիության մթնոլորտի բացառումը, օրենքի և արդարության գերակայությունը:

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականության իրականացման գործում դատախազության դերին՝ իրավունքներին և պարտականություններին: Գևորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության աշխատանքի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ նախագահին և Ազգային Ժողովին ներկայացրած տարեկան հաղորդման վերաբերյալ  կլինեն խորհրդարանական լսումներ՝ առաջին անգամ, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները:

Դեսպանը վերահաստատել է  դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արցունքներով գործակցությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930