Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի այցի ժամանակ սրբազանը հրահանգեց բացել եկեղեցու դռները (Տեսանյութ)

Ապրիլ 11,2015 17:15


Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը իր քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր եւ նկարահանող խմբի հետ եկավ  Գյումրու «Նանե»  հյուրանոց, որտեղից հետո նրանք  ուղեւորվեցին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցի:скачанные файлы (9)

Այստեղ Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել: Վայրկյաններ անց եկեղեցի եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նա զայրացավ, հրահանգեց արագ բացել դռները՝ բացականչելով՝ «Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի առաջ փակել եկեղեցու դռները»: Նրա հետ կոնֆլիկտի մեջ փորձեցին մտնել անվտանգության աշխատակիցները, սակայն սրբազանն ասաց, որ նրանք չեն այստեղ որոշում կայացնողները. «Ո՞վ եք դուք»,- անվտանգության աշխատակիցներին դիմեց նա: Նրանք հնազանդվեցին սրբազանին՝ բացելով եկեղեցու դռները:

 

Ժողովուրդը ներս մտավ եկեղեցի, եւ հենց այդ պահին Քարդաշյանները դուրս եկան եկեղեցուց՝ տեսնելով ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի:скачанные файлы (10)скачанные файлы (11)

Բլոգեր Արա Նախշքարյանը Ամենափրկիչ եկեղեցու բակում հասցրեց Քիմ Քարդաշյանին փոխանցել Արա Պապյանի այն գիրքը, որտեղ հիշատակված է ամերիկյան հեռուստաաստղի պապը: Քարդաշյանը շատ զգացվեց՝ մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով:

Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեծանուն հայ իրավաբան Վահան Քարտաշյանը Քիմ Քարդաշյանի պապը չէ, ավելին՝ որևէ ազգակցական կապ չունի վերջինիս հետ:
    Ինչևէ, կեցցե՛ Արա (ոչ թե Արամ) Նաշխքարյանը:
    https://www.modusvivendicenter.org/hy/node/2507

    Հ.Գ. Ոչ թե Քենյա, այլ Քանյե 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930