Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնություն՝ գիշերային ակումբում. ձեռքին եղած շշով օղին լցրել է պարուհիներից մեկի վրա

Ապրիլ 21,2015 15:03

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գիշերային ակումբի այցելուներից մեկը ժամը 03-ի սահմաններում աղմկել է, հայհոյել, ձեռքին եղած շշով օղին լցրել պարուհիներից մեկի վրա, խանգարել ներկաների հանգիստն ու խաթարել ակումբի բնականոն գործունեությունը, ապա  բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930