Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության աշխատակիցները հարվածել են պաշտոնյաներին նկարող լրագրողներին. «Ա1+»

Ապրիլ 22,2015 16:47

Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Նրանց դուր չեկավ, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը և «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը սրճարանի մերձակա տարածքից նկարում էին նաեւ իրենց:

Քիչ անց լրագրողներին են մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ դա անձնական տարածք է և չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930