Լրահոս
Օրվա լրահոսը

Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է շինհրապարակ

Ապրիլ 27,2015 17:42

ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ  պատվիրակությունը շրջել է տարածքով: Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը ներկայացրել է  կատարված աշխատանքները:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է:  Մարտին այստեղ տեղադրվել է բելգիական IBA Molecular  ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը:  Դիդիե Ռեյնդերսը բարձր գնահատեց կատարված աշխատանքները: Այցի ընթացքում կարևորվեց կենտրոնի ոչ միայն բուժական, այլև գիտական և արտադրական ներուժի օգտագործումը:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է  ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930