Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է  «Մայր Հայաստան» հուշահամալիր

Ապրիլ 30,2015 17:58

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած  պաշտոնական պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի  տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հիշատակի անմար կրակի մոտ, ապա այցելել «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, շրջել Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի ցուցասրահներում: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում և թանգարանին նվիրել Սանկտ Պետերբուրգի կառավարության շենքի մանրակերտը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930