Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կմեկնի ԱՄՆ. Հանդիպումների մասին ՀՀԿ-ում դեռ լռում են

Ապրիլ 30,2015 21:25

Հաջորդ շաբաթ  նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի  ԱՄՆ։ Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով Ամերիկայի այցից հետո նախատեսված է ԵՏՄ խորհրդի նիստին նախագահի մասնակցությունը. «Իսկ մայիսի 9-ին ներկա կգտնվի Մոսկվայում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ հաղթանակին նվիրված միջոցառմանը»:

Հարցին, թե ԱՄՆ-ում՝ ում հետ եւ ինչ հանդիպումներ է ունենալու նախագահը, պարոն  Շարմազանովը չպատասխանեց, ասաց՝ այդ  մասին սպասեք նախագահի մամուլի գրասենյակի հայտարարությանը:

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր ամփոփվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, մասնավորապես  ապրիլի 22-23-ին Երեւանում տեղի ունեցած գլոբալ ֆորումի աշխատանքները, քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր, անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930