Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու մեկնելուց առաջ Հովհաննես Դավթյանը հաղթեց «Գրան Պրիում»

Մայիս 01,2015 23:02

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Եվրոպական 1-ին խաղեր մեկնող թիմի վերջնական կազմը դեռ չի որոշել: Սակայն ամենայն հավանականությամբ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն անպայման հավաքականում կլինի: Ու նրանից  ակնկալիքները լուրջ են:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, որ այս պահին Բեռլինում է, Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր ուժեղագույն ձյուդոիստները հանդես են գալիս Զագրեբում ընթացող «Գրան Պրի» վարկանիշային մրցաշարում, որտեղ Հովհաննեսը, հենց մեկնարկային օրը հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ, որտեղ ընդամենը 2,30 րոպեում իպոնով (մաքուր հաղթանակ) առավելության է հասել գերմանացի Տոբիաս Էնցմայերի նկատմամբ: Սա լուրջ հայտ է 42 օր հետո Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերից առաջ:

Իսկ մոտ մեկ ժամ առաջ Արսեն Ղազարյանը 66 կգ քաշային կարգում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, որը ձյուդոյում  մրցանակային տեղ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031