Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է եվրախորհրդարանի պատգամավորների

Մայիս 02,2015 21:43

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների՝ ԵՄ-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին, Էլենի Թեոխարուսին և Թիբոր Ժանիին, ովքեր ԼՂՀ են ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ այն համարելով մարդասիրական արժեքների վրա հենված որոշման արդյունք: Անդրադառնալով մայիսի 3-ին նախատեսված ընտրությունների նշանակությանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն կազմակերպվում է արցախցիների համար, քանի որ Արցախի քաղաքացիներն են գնահատում իշխանությունների աշխատանքը:

Եվրախորհրդարանի պատգամավորները կիսվել են Արցախի ժողովրդավարության ձեռքբերումների վերաբերյալ իրենց տպավորություններով՝ համոզմունք հայտնելով, որ ազատության ձգտող պետությունն անընդհատ կբարելավի իր ցուցանիշներն այդ ճանապարհին: Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր՝ կարևորելով եվրոպական կառույցի և Արցախի միջև ձևավորված համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և ԵՄ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը:

 

 ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031