Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետն ընդունել է ավստրիացի խորհրդարանականի

Մայիս 03,2015 19:30

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենևայն Հանս Յորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը ևս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարևորել է Ավստրիայի խորհրդարանի և քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման և ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան և «Ավստրիայի ազատական կուսակցությանը»՝ վերջերս Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած լրջագույն ներդրման համար:

Յենևայն Հանս Յորգը ներկայացրել է «Ավստրիայի ազատական կուսակցության» դիրքորոշումները՝ ընդգծելով ազատության ձգտող ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը՝ որպես առաջնահերթություն: Նա իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության և ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:

Կողմերը քննարկել են Արցախի ժողովրդավարությանն ու հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր ևս:

ԼՂՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031