Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում քվեարկությունն ավարտվեց

Մայիս 03,2015 20:10

Սրբուհի Արզումանյանը ընտրությունների մասին հավելյալ տեղեկություններ կներկայացնի 21:00-ին:

Լեռնային Ղարաբաղում ավարտվեց քվեարկությունը: 20:00-ն փակվեցին բոլոր 279 ընտրատարածքները:

Հիշեցնենք` 17:00-ի տեղեկությամբ քվեարկել են 62 859 ընտրող, կամ մոտավորապես 60 տոկոսը:

Ընտրողները կարող էին քվեարկել 12 ընտրատեղամասում, որոնցից 1-ը Երեւանում էր: Ի դեպ Երեւանում 500 քաղաքացուց 17:00-ի դրությամբ քվեարկել էր 489 ընտրող:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ընտրությունների մասին հավելյալ տեղեկություններ կներկայացնի 21:00-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031