Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական դիրքի ավագը վրեժ լուծելով՝ դանակով հարվածել է ծառայակցի սրտի շրջանում

Մայիս 04,2015 21:24

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ,1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. օգոստոսի 29-ից որպես մարտական դիրքի ավագ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2014թ. սեպտեմբերի 5-ին սպանության փորձ է կատարել ծառայակցի  նկատմամբ:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նշված օրը, ժամը 14.30-ի սահմաններում, նույն դիրքում որպես դիտորդ ծառայության նշանակված Մկրտիչ Սիրեկանյանի կողմից գետնատնակի դիտորդի պարտականություններն առանց համապատասխան հանդերձանքի իրականացնելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ծառայակիցների ներկայությամբ իրեն հարվածելու համար վրեժ լուծելու շարժառիթով, նույն օրը ժամը 17-ի սահմաններում վերջինիս տեսնելով գետնատնակին հարակից ասֆալտապատ ճանապարհին, մոտեցել է նրան, դեմ-դիմաց կանգնած՝ գրպանից հանել է արդեն իսկ բաց վիճակում գտնվող ծալվող դանակը եւ Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսին:

Մ. Սիրեկանյանի առողջությանը պատճառվել է սրտամկանի վնասումով միջկողային ծակած-կտրած, թափանցող վերքի ձեւով կյանքին սպառնացող ծանր վնաս: Ա. Դիլբարյանը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ծառայակիցներն անմիջապես միջամտել են, ապա Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բժշկական վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սույն քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սխալները գալիս են ընտանիքից, դպրոցից,հասարկությունից և անպայման բանակից: Մեծ արատավոր շրջան է, մեջտեղում խակ ջահելներն իրենց խակ ու մեզ անհասկանալի հասկացողությամբ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031