Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի միջոցով ինտեգրվում են հասարակություն (տեսանյութ)

Մայիս 05,2015 16:34

Ամեն տարվա գարնանը Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ ծրագրով անցկացվում են ֆուտբոլային մրցումներ, որոնց մեջ կարեւոր տեղ են գրավում մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց շրջանում կազմակերպվող միջոցառումները: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այդ խավի անձանց խնդիրները, ըստ ամենայնի աջակցում սպորտի միջոցով հասարակության մեջ նրանց ինտեգրման ծրագրերը:

SOA3 SOA2 SOA1 SOAisraelyan

Այսօր մայրաքաղաքի բակերից մեկում նախարարության ֆինանսավորմամբ եւ «Հայկական հատուկ օլիմպիադաների» հետ համագործակցությամբ կազմակերպվել էր ֆուտբոլի մրցաշար մտավոր սահմանափակումներով 12-15 տարեկան երեխաների մասնակցությամբ: Նախարարության ֆիզդաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը լրատվամիջոցներին ասաց . «Այս մրցաշարում թեեւ լինելու են պարգեւատրումներ, բայց իրականում պարտվողներ չեն լինում: Երեխաները սպորտի միջոցով ինտեգրվում են հասարակությանը, զբաղվում առողջ ապրելակերպով: Սա է այս միջոցառման գլխավոր հաղթանակը, որով նախարարությունը զբաղվում է ավելի քան տասը տարի»:

Իսկ «Հատուկ օլիմպիադաների» ազգային տնօրեն Արտակ Իսրաելյանը կարեւորեց նախարարության եւ մարզական տարբեր կազմակերպությունների, մասնավորապես, «Հայաստան» ՄՀԿ-ի (այն մշտապես սիրով տրամադրում է իր մարզաբազաները) հետ տարիների սերտ համագործակցությունը՝ նշելով նաեւ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մարզիկները իրենց հնարավորությունները, հետաքրքրությունները ցուցադրելու հնարավորություն են ստանում, որոնք հաճախ աննկատ են: «Հայկական հատուկ օլիմպիադաների» մարզիկները նաեւ մասնակցում են Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին եւ մրցանակային տեղեր զբաղեցնում: «Այս տարի այդ խաղերն անցկացվելու են հուլիս-օգոստոս ամիսներին՝ ԱՄՆ-ում, որտեղ մենք հանդես ենք գալու չորս մարզաձեւերում՝ աթլետիկա, լող, սեղանի թենիս եւ ծանրամարտ», – ասաց Արտակ Իսրաելյանը: Խոսելով այսօրվա մրցման մասին՝ նա ասաց, որ մասնակցության հրավեր ուղարկել են հանրապետության բոլոր մարզեր, որտեղ կան հատուկ դպրոցներ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով շատերը չեն ժամանել: Մասնակցում են վեց թիմեր. Երեւանի՝ 4 եւ Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքների՝ 1-ական թիմեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031