Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի այցը Հայաստան խոչընդոտում է «Թուրքական հոսք»-ի շինարարությանը. «Коммерсант»

Մայիս 05,2015 17:46

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մի շարք բանակցություններից հետո համաձայնել է թուրքական մասնավոր ընկերություններին, որոնք ռուսական գազի գնորդների մեկ երրորդն են կազմում, զեղչեր տրամադրել: Դա թույլ կտա ռուսական ընկերությանը իր դիրքերը պահպանել շուկայում: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Коммерсант»-ը:

Սակայն «Գազպրոմ» ընկերության բանակցությունները թուրքական Botas պետական ընկերության հետ դեռեւս փակուղու մեջ են, ինչը կասկածի տակ է դնում «Թուրքական հոսք» նախագծի առաջխաղացումը: Երկու ընկերություններն էլ հույս ունեն անդրդվելի դիրքորոշման հաշվին զիջումներ կորզել հակառակ կողմից:

Թերթը նշում է, որ այս փակուղու պատճառով երկու կողմերն էլ լուրջ կորուստներ են կրում: Botas-ը ստիպված է ռուսական գազը ձեռք բերել հին գնով` հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով 370 ամերիկյան դոլար, թեև եվրոպական շուկայում գինը գրեթե 100 դոլարով ցածր է: Լրջագույն կորուստներ է կրում նաև «Գազպրոմ»-ը: «Ընկերությունն արդեն իսկ մի քանի հարյուր միլիոն դոլար է վճարել պարապուրդի մատնված հատուկ նավերի` բուլղարական Վառնա նավահանգստում կայանման համար: Այդ նավերը պետք է օգտագործվեն խողովակաշարի ստորջրյա հատվածի շինարարության ժամանակ:

Վերջում «Коммерсант»-ը գրել է, որ այժմ բանակցությունների խանգարում է քաղաքական գործոնը: Ապրիլի վերջին Հայաստան ժամանեց Վլադիմիր Պուտինը եւ մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչը զայրացրեց Անկարային: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Գրիվաչի խոսքերով դիվանագիտական փոխհրաձգությունները չեն կարող ստվերել այն իրողությունը, որ «Թուրքական հոսք»-ի շինարարությունը ձեռնտու է Անկարային:

Ի դեպ «Коммерсант»-ի մեկ այլ տեղեկատվության համաձայն մայիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Փոխարենը միջոցառումներին Թուրքիան կներկայացնի Ռուսաստանում այդ երկրի դեսպան Ումիտ Յարդիմը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031