Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին ծեծկռտուք ու դանակահարություն` Գյումրիում

Մայիս 05,2015 22:43

Քիչ առաջ Գյումրու Տեքստիլագործների թաղամասից դանակահարված վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1962 թվականին ծնված, Թումանյան 65 շենք, ½ բնակարանի բնակիչ Սամվել Ժորայի Թարխանյանին:

Ինչպես տեղեկացանք  Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանից, վերջինս մոտ առկա է կրծքավանդակի աջ մասի թափանցող վերք, որոշակի վերքեր կան նաեւ դեմքին:

Ըստ ոստիկանության տվյալների, առավոտյան վիճաբանություն է եղել, որն ամենայն հավանականությամբ ուղեկցվել է ծեծկռտուքով,  իսկ դանակահարությունը առավոտվա վիճաբանության շարունակությունն է: Թե ով է  եղել Ժորա Թարխանյանին դանակահարողը, դեռ հայտնի չէ:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դեռ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031