Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկել. «Մենք հարգում ենք Հայաստանի Ռուսաստանի հետ սերտ կապեր փնտրելու որոշումը». Ria

Մայիս 21,2015 13:23

Եվրամիությունը հարգում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի ցանկացած մասնակից-պետության իրավունքը՝ պահպանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը, փնտրել զարգացման սեփական ուղիները: Այս մասին, ըստ ռուսական «Ria» գործակալության, ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում, հայտարարել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններից բացի, փնտրում է ավելի սերտ տնտեսական կապեր Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի հետ: Մենք նաեւ հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, որ ԵՄ-ին անդամակցելու ուղիներ դեռ չի փնտրում եւ ԵՏՄ-ում իր համար դեր չի տեսնում: Մենք նաեւ պատրաստ ենք շարունակել Բելառուսի հետ երկկողմ համագործակցությունը, չնայած բացահայտ հակասություններին»,- ասել է նա:

Մերկելը նշել է, որ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը ԵՄ-ի ընդլայնման գործիք չէ: «Մենք չպետք է արհեստական սպասելիքներ ունենանք, որոնք մենք չենք կարողանալու իրականացնել: Մենք գիտենք այդ մասին, ես փորձում եմ դա հասցնել մեր արեւելյան գործընկերներին»:

Անգելա Մերկելը եւս մեկ անգամ հայտարարել է, թե «Արեւելյան գործընկերությունն» ուղղված չէ երրորդ կողմի, առաջին հերթին՝ Ռուսաստանի դեմ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031