Երևան-2015. Միջազգային արձագանքները շարունակվում են

Երևան-2015. Միջազգային արձագանքները շարունակվում են

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին:

Մասնավորապես, համաշխարհային կրթական նորությունների առաջատար կայքերից մեկը` http://www.universityworldnews.com-ը, իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գագաթաժողովի որոշումներին, Երևանյան կոմյունիկեին, Բելառուսի անդամակցության հարցին` երևանյան քննարկումները և որոշումները դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում` բարձրագույն կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու առումով: Լրատվամիջոցն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանին, “որը լինելով ԵԲԿՏ-ի ամենափոքր երկիրը և գտնվելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում` խիզախաբար իրականացրեց ինչպես ԵԲԿՏ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնպես էլ գագաթաժողովի կազմակերպման խնդիրը, որի վկայությունն էր մասնակից նախարարների լուրջ քանակը:

Հայաստանը երաշխավորեց բոլոր անդամ երկրների, այդ թվում` իր հարևան Ադրբեջանի մասնակցությունը, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Անգամ հարևան Թուրքիան էր ներկա` 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակման հետևանքով դիվանագիտական իր համար  դժվար այս տարում”:

Միաժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է նամակներ ստանալ մասնակից երկրների նախարարներից, պատվիրակության ղեկավարներից և եվրոպական բուհերի ռեկտորներից, որոնցում վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են արտահայտում միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք