Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ Չոբանյան. «Եռագույնի «թարս» գույների մասին գրողը հայրենիքի դավաճան է»

Մայիս 28,2015 11:37

 Մայիսի 28-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում կայացավ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառում: Առավոտից բարձր հնչում էին հայրենասիրական երգեր: Ժամը 10-ին քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցավ միտինգ: Օրվա խորհրդի մասին խոսք ասացին Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Սողոմոն Խաչատրյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նրա տեղակալ Աշոտ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Ապա զինվորականները շքերթով անցան հրապարակով:

Քաղաքի կենտրոնական զբոսայգում զինվորները ցուցադրել էին դիպուկահար զենքեր: Զինվորներին զենքերի եւ դրանցով հետաքրքրվող նոյեմբերյանցիների հետ լուսանկարելուց հետո քիչ հետո մեզ մոտեցավ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանը եւ ասաց, որ պետք չէր նկարել զենքերը: Ասացինք, որ տասնյակ նոյեմբերյանցիներ, այդ թվում երեխաներ, իրենց բջջային հեռախոսներով նկարել են ցուցադրվող զենքերը, դրանք կարող են հայտնվել համացանցում, պետք էր այդ մասին բոլորին նախազգուշացնել: Ասացինք, որ այդ նկարները չենք օգտագործի: Փոխգնդապետը բարձր տոնով, ձեռքերը թափահարելով՝ մեզնից պահանջեց իր ներկայությամբ ֆոտոապարատից ջնջել նկարները: Հրաժարվեցինք դա անել, կրկնելով, որ այդ լուսանկարները չենք օգտագործի: Չոբանյանը հարցրեց լրագրողիս անունը եւ սկսեց այգում հավաքվածների ներկայությամբ բարձր ճառել. «Դու այն լրագրողն ես, որ նյութ ես գրել սահմանագոտու ճանապարհին կից քարին եռագույնի մասին, գրել ես, որ պաշտպանության նախարարությունը փող չունի քարը ճիշտ գույներով ներկելու մասին: Դու գրեցիր այդ մասին, թուրքը իմացավ, դու հայրենիքի դավաճան ես»:

Միջոցառման երկրորդ հատվածում զբոսայգում կայացավ տոնական համերգ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031