Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւի աղջիկը  բաժանվել է երգիչ ամուսնուց

Մայիս 30,2015 21:46

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի 29-ամյա դուստրը՝ Լեյլան  բաժանվել է  ամուսնուց՝  Էմին Աղալարովից: Լեյլան «Ինստագրամ» սոցիալական կայքի իր էջում գրել է. «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Էմինի հետ իմ ամուսնությունը կրում էր ձեւական բնույթ: Մենք վաղուց առանձին ենք ապրում, տարբեր քաղաքներում: Եկել է մեր բաժանվելը  պաշտոնապես ձեւակերպելու ժամանակը, ինչը մենք արեցինք: Մենք մնում ենք բարեկամներ»:

Լեյլան եւ Էմինը ամուսնացել են 2006թ. ապրիլի 30-ին, որից հետո Լեյլա  Ալիեւան տեղափոխվել է  Մոսկվա: 2008թ.  դեկտեմբերի 1-ին Լեյլան ԱՄՆ-ում երկվորյակ տղաներ է ունեցել:  Էմին Աղալարովը բնակվում է Մոսկվայում,   նրա հայրը Ռուսաստանում մեծ հարստության, մեծաքանակ անշարժ գույքի տեր է: Էմինը նաեւ երգիչ է:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031