Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել պայթյուն գազալցակայանում

Մայիս 31,2015 10:46

Mes.am-ը տեղեկացնում է՝ մայիսի 30-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` «Եղիցի լույս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնվ. 1960թ.), իսկ Մ. Խ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապահովել տեղանքի լուսավորությունը և իրականացրել հերթապահություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031