Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանին աշխարհի անհատական առաջնության ուղեգիր շնորհվեց

Մայիս 31,2015 11:11

Չակվիում (Աջարիա, Վրաստան) ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի առանցքային անդամ Լիլիթ Մկրտչյանը 98 մասնակիցների մեջ գրավեց 17-րդ տեղը, ինչը շատ բարձր արդյունք է:

Եվրոպայի առաջնությունում խաղարկվում էին նաեւ աշխարհի հաջորդ  անհատական առաջնության ուղեգրեր,  որի համար հարկավոր էր տեղ զբաղեցնել 14 լավագույնների շարքում: Բայց քանի որ 1-14-րդ հորիզոնականներն զբաղեցնողների մեջ վեց հոգի անցած տարի անցել էին որակավորումը եւ այս անգամ էլ նշված խմբի մեջ տեղ զբաղեցրին, այդ ուղեգրերը բաժանվեցին հաջորդ վեցյակին, որոնց մեջ էր նաեւ Լիլիթ Մկրտչյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ChessPro.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031