Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսմեկյան միջոցառումների շարքը եզրափակվել է «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով

Հունիս 01,2015 23:24

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող հունիսմեկյան միջոցառումները եզրափակվել են  «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով: Մանուկների ու նրանց ծնողների ուրախ ժամանցն ապահովել են երգի ու պարի ճանաչված և սիրված խմբեր, անհատ կատարողներ: Տոնական երեկոյի աշխույժ մասնակից են դարձել նաև իրենք`փոքրիկները: Նրանք, օրվա խորհրդին համահունչ, երգել են, պարել, ասմունքել:

Միջոցառման ընթացքում բազմաթիվ հաճելի անակնկալներ են մատուցվել, իսկ երեկոն ամփոփել է տոնական հրավառությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930