Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանում էլի թռուցիկներ են բաժանում. Դրանց տարածումը փորձում էին արգելել (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 21:30

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Աննա Շահնազարյանը թերթիկներ էր բաժանում քաղաքացիներին, որով իրազեկվում է, թե ինչպես վարվել, երբ ոստիկանությունը բերման է ենթարկում կամ ձերբակալում: Աննա Շահնազարյանն ընդամենը փորձում էր մարդկանց իրենց իրավունքները ներկայացնել, դրանց մասին տեղեկացնել մարդկանց, սակայն նրա այս նախաձեռնությունը միանշանակ  չընդունվեց:

10405501_10204570720727744_1631956676529031852_n

 

Մի քանի երիտասարդ աղմուկ բարձրացրեցին, մի քանի թերթիկներ էլ պատռեցին: Նրանք իրենց այդ արարքը պատճառաբանում էին նրանով, որ ոչ ոք պատասխանատու չէ դրա համար:

Մինչդեռ Աննա Շահնազարյանը վստահեցեց, որ ինքն այդ թերթիկների վրա գրառման եւ իր գործողությունների համար պատասխանատու է, բայց երիտասարդները շարունակում էին փորձ անել արգելել Շահնազարյանին իրազեկման թերթիկները տարածել: «Մի սադրեք»,-երիտասարդին դիմեց Շահնազարյանը: Հավաքվածների մի մասը հետաքրքրված էր թերթիկներով եւ վերցնում ու կարդում էին դրանք, մի մասն էլ հրաժարվում էր:

Երբ Aravot.am-ն այդ երիտասարդից հետաքրքրվեց` արդյոք ծանո՞թ է թերթիկների վրայի գրառմանը եւ ինչո՞ւ է արգելում դրանք տարածել, վերջինս հրաժարվեց մեզ հետ զրուցել, նրան շրջապատող տղամարդիկ էլ արգելեցին մեզ լուսանկարել, պատճառաբանելով`«նկարում եք տալիս ոստիկաններին, նրանք էլ գալիս են բռնում են»:

Սակայն, նկատենք, երբ մենք ակտիվիստներից հետաքրքրվեցինք` արդյոք այս ընթացքում ոստիկանների կողմից բերման ենթարկվածներ եղել են, մեզ ասացին, որ ոչ:

Մանրամասները տեսանյութում.

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում այս պահին քիչ մարդ կա, մենք նկատեցինք, որ Կասկադում ավելի շատ մարդիկ են այս պահին հավաքված, քան Բաղրամյան պողոտայում:

Հիմա «Զոմբիներ» ռոք խումբն է Բաղրամյանում մինի համերգ տալիս. Թերեւս նաեւ այս նախաձեռնությունը մի փոքր ակտիվացրեց այստեղ ներկա երիտասարդներին. Շատերը Բաղրամյան են եկել համերգի համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031