Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարարտի» տնօրենի պարզաբանումը

Հուլիս 29,2015 23:17

Այսօր առավոտ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ Իջեւանի «Քարարտ» ՓԲԸ վարորդները, ովքեր պատկերված են մեր հեղինակած նյութում, ընկերության տնօրինության կողմից հանդիմանանքի են արժանացել, վարորդները ցանկանում են , որ իրենց լուսանկարները հանվեն համացանցից:

Հետո մեզ զանգահարեց «Քարարտ» ՓԲԸ տնօրեն Կարեն Գիշյանը, ով հայտնեց, որ 2014թ. Ոսկեպար-Կիրանց ճանապարհի ոլորանում իրենց ընկերության բեռնատարը՝ արտադրանք հանդիսացող սալիկներով հանդերձ, չի շրջվել,  քարի վերամշակմամբ զբաղվող այլ ընկերության բեռնատար է շրջվել: Կ. Գիշյանը հայտնեց, որ իրենց ընկերության բեռնատարը 2012թ. չի գնդակոծվել Ոսկեպար-Կիրանց ճանապարհին:

Նշենք, որ այդ ճանապարհին գնդակոծությունները սովորական երեւույթ են:

Հավելենք, որ«Քարարտ» ՓԲԸ սեփականատեր Արթուր Բաղրյանը 2010թ. Աչաջրից Իջեւան քաղաք, «Քարարտ» ՓԲԸ ընկերություն է տեղափոխել Մակարավանքի շրջակա տարածքից 7 խաչքար: Մամուլի բազմաթիվ ահազանգերից հետո, մեկուկես տարի անց, խաչքարերը վերադարձվեցին Մակարավանք:

Նշեք, որ 3 անգամ ամուսնացած, հավատացյալ Արթուր Բաղրյանը եղել է Մակարավանքի խաչքավոր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031