Լրահոս
Օրվա լրահոսը

Սիդնեյում ծնված ու մեծացած հայ մարզիկները զարմացրեցին հայերենի իրենց իմացությամբ (տեսանյութ Ֆոտոշարք)

Օգոստոս 03,2015 17:30

IMG_9850Այսօր Գյումրիի Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց Համայկական ամառային 6-րդ  խաղերի շրջանակում անցկացվող ֆուտզալ մարզաձեւը: Հիշեցնենք, որ երկու մարզաձեւեր՝ ֆուտզալն ու ֆուտբոլը, անցկացվելու են Գյումրիում: Այսօր տեղի ունեցավ նաեւ հանդիսավոր բացում, որին մեծամասամբ մասնակցում էին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները:

Aravot.am-ը Սիդնեյից ժամանած մարզիկ Րաֆֆի Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է զգում հայրենիքում, ինչո՞վ է կարեւորում համահայկական խաղերը: Նշենք, որ այս երիտասարդը  վարժ խոսում էր հայերեն, ազատ, անկաշկանդ արտահայտում էր իր բոլոր մտքերը: Մինչ այդ առիթ ունեցանք զրուցելու արգենտինահայ՝ Լա-Պլատայի թիմի ներկայացուցիչների հետ, որոնցից, ցավալիորեն, ոչ բոլորն էին հայերենին տիրապետում, խոսում էին բավական դժվարությամբ:

IMG_9869 IMG_9868 IMG_9866 (1) IMG_9854 IMG_9850 IMG_9842 IMG_9840Ինչեւէ, Ավստրալիայից եկած մեր զրուցակիցն ասաց, որ 3-րդ անգամն է Հայաստանում: «Սա միջոց է, որ կարողանանք ոչ միայն շփվել հայերի հետ Հայաստանում, այլ նաեւ սփյուռքահայերի հետ: Ես բարեկամներ չունեմ Հայաստանում, բայց մեր թիմակիցներից կան մարդիկ, որոնք ունեն բարեկամներ եւ իրենց համար մեծ հաճույք է Հայաստան գալը: Մանավանդ Սիդնեյի սփուռքահայության համար, որովհետեւ Ավստրալիան ամենահեռու երկիրն է Հայաստանից, շատ կարեւորություն կա, որ  միշտ գանք Հայաստան, եւ դժվարություն կա, որովհետեւ տոմսերը կարող են շատ թանկ լինել: Շատերն ասում են՝ դժվար է գնալ Հայաստան, բայց իսկապես, երբ 22 տղա ուղարկում ես, եւ ամեն մարդ ասում է ՝ այո, մենք մեր գործերը թողնելու ենք, մեր կիները, մեր ընկերները թողնելու ենք, որ գանք Հայաստան, դե, պատկերացրեք ինչպիսին է մեր սերը Հայաստանի նկատմամբ», -ասաց երիտասարդ մարզիկը:

Նա հայերենի իր լավ իմացությունը բացատրեց նրանով, որ միայն Սիդենյում կան երեք հայկական դպրոցներ, որոնք ամենօրյա են, 4-ն էլ շաբաթօրյա են: Ըստ նրա, բացի Սիդնեյից հայկական դպրոցներ կան Ավստրալիայի այլ քաղաքներում. «Մեծ երկիր է Ավստրալիան, մեծ թվով հայեր կան, հայկական դպրոցները հավաքում են  բոլոր հայ երեխաներին, նրանք սովորում են ոչ միայն հայերեն լեզուն, այլ հայոց պատմությունը»:

Սիդնեյի երիտասարդներն այսօր ֆուտզալ մարզաձեւում մրցեցին Արգենտինայի ԼաՊլատայի թիմի հետ: Բավական կրքոտ խաղ էր, խաղը սկսելուն պես Սիդնեյի թիմը  հաղթանակ տարավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31