Լրահոս
Օրվա լրահոսը

3 վիրավոր` Կիրանց գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով

Օգոստոս 04,2015 17:19

2 վիրավոր տեղափոխվել են Երեւան

Այսօր, ժամը 15-ի սահմաններում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվելէ  ասֆալտով բեռնված մեքենայի: Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն ասաց, որ  Իջեւանի ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է  ցուցաբերվել, նրանք հետազոտվել են: 2 վիրավորի տեղափոխել են Երեւանի «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

Իջեւանի ԲԿ տնօրեն Նարեկ Վանեսյանը հայտնեց, որ վթարից 3  վիրավորներից մեկի` միջինից բարձր տարիք ունեցող տղամարդու վիճակը միջինից ծանր է: Նրա մոտ ախտորոշվել է գանգոսկրի հիմի, ճակատոսկրի եւ կրծքավանդակի կոտրվածք: Նա Երեւանի «Էրեբունի» ԲԿ  տեղափոխված երկու անձանց թվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31