Լրահոս
Օրվա լրահոսը

 Չեմպիոնական հրաժեշտ՝ Շվեդիային

Օգոստոս 08,2015 18:11

Հայաստանի պատանի ծանրորդները Լանդսկրոնայում այսօր ավարտված Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությանը հրաժեշտ տվեցին եւս մի չեմպիոնական տիտղոս նվաճելով:

Մեր վերջին մասնակիցը՝ + 69 կգ քաշային Արփինե Դալալյանը, 17 տարեկանների մրցապայքարում վեցերորդ ոսկե մեդալը պարգեւեց Հայաստանին: Պոկում վարժությունում Արփինեի 84 կգ-ն ընդամենը հինգերորդ ցուցանիշն էր: Սակայն հրումում, որտեղ մեր աղջնակն իրեն անհամեմատ ավելի վստահ է զգում, նա չունեցավ հավասարը՝ բարձրացնելով հաջորդաբար 109, 114 եւ 119 կգ կշռող ծանրաձողերը եւ երկամարտի 203 կիլոգրամով շրջանցելով իրենից առաջ գտնվող բոլոր մրցակիցներին՝ բարձրացավ չեմպիոնական պատվանդան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31