Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտյան Հայաստանի հայերն սկսել են ինքնակազմակերպվել

Օգոստոս 10,2015 15:49

Համահայկական 6-րդ ամառային խաղերն առաջին անգամ բացահայտեցին Արեւմտյան Հայաստանում գործող հայկական կառույցների ակտիվությունը:

Այսօր «Նոյան Տապան» գորածակալությունում իրենց ինքնությանը, մշակույթին վերադառնալու մասին խոսեցին Խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Տարոն-Մուշ» հայրենակցական միության ատենապետ Հայկ Արսլան Հայրեդին, փոխատենապետ Գեւորգ Չալըշը եւ Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչ Սիմոն Տարոնյանը:

Ներկայացնելով իրենց հայրենակցական միության հիմնադրման պատմությունը՝ Գեւորգ Չալըշը ասաց. «Անցած տարի մի ընկեր ինձ ասաց, որ Մուշում հայկական հիմնարկ պետք է կազմենք: Ես էլ դիմեցի Հայկին: Դժվար է Մուշում այսպիսի բան անելը, քանի որ Մուշը շատ կրոնամոլ վայր է: Բայց Հայկն այս ռիսկին գնաց: Եվ քանի որ այնտեղ քրիստոնյա հայ չկա, ու բոլորն իսլամացած հայեր են, Հայկի առաջարկով առաջին բանը, որ նախաձեռնեցինք, տեղի երիտասարդներին հայերեն սովորեցնելը եղավ: Աշակերտներ ընդունեցինք: Շատ դժվար է, բայց ուրախալի է, որ նրանք իրենց հայ լինելն ընդունում են: Մի քուրդ ինձ ասաց, որ Մուշում եւ շրջակա ավաններում շուրջ 40 հազար հայ կա, որոնց 90 տոկոսի մայրական կողմն է հայ: Այս է վիճակը այնտեղ: Համահայկական խաղերին մասնակցելու համար արագ հավաքեցինք «Տարոն-Մուշ» ֆուտբոլի թիմը եւ եկանք»:

Հարցին, թե տեղի իշխանությունները նպաստո՞ւմ են հայապահպանության գործի կազմակերպմանը, թե՞ խոչընդոտներ են ստեղծում, Հայկ Արսլան Հայրեդին, որն, ի դեպ, առայժմ հայերեն չի խոսում, ասաց. «Ամեն տեսակ ռիսկ կա: Օրինակ, ճնշելու, սպանելու: Այս ռիսկը արդեն 100 տարի է, որ գույություն ունի: Արեւմտյան Հայաստանի հայերը միշտ նեղված են, այդ նեղությունների մեջ ենք մեծացել: Բայց վերջին մեկ տարում, ինչ կազմավորվել ենք, բոլորն էլ գիտեն, որ մենք հայ ենք»:

Իսկ Սիմոն Տարոնյանը ավելացրեց. «Արեւմտյան Հայաստանի ազգային պայքարում մինչեւ 10 տարի առաջ մենք դրսի ու ներսի, սովետահայերի հետ կապ չունեինք: Նրանք ասում էին, թե դրսում հայ չկա, բոլորը վերացել են: Պոլսահայերն ասում են՝ միայն իրենք են հայ: Դա սխալ է, սխալ ինֆորմացիա է: Արեւմտյան Հայաստանում հայեր շատ կան, բայց ապրում են գաղտնի: Ու վաղուցվանից է այսպես: Ներքին ինֆորմացիան ու քարոզը սխալ է եղել: Առաքելական եկեղեցու հպատակները չեն ընդունում, որ իսլամացած կամ կաթոլիկ հայերներն էլ հայ են: Մենք առաջնությունը տալիս ենք ծագմանը, էթնոսին: Կարեւորը, որ մարդն իրեն հայ է զգում ու հայ է համարում: Մենք պետք է իմանանք, թե ով ենք, մեր ճիշտ պատմությունն իմանանք ու մեր ազգային քաղաքականությունը վարենք: Կրոնը երկրորդական է: Արեւմտյան Հայաստանում հայությունը վտանգված է: Քրիտոնյա աշխարհը մեզ չի օգնել, Հայաստանը մեզ չի օգնել, Արցախը մեզ չի օգնել, Գարեգին 2-րդ կաթողիկոսը մեզ չի օգնել, սփյուռքը մեզ չի օգնել: Քրիստոնյա հայը մահմեդացած հային հայ չի համարում, կուսակցությունն ասում է՝ ով կուսակցական չէ, հայ չէ… այսպես մասնատվելով ո՞ր ենք գնում: Գլխավորն այն պետք է լինի, որ մարդն իրեն հայ է զգում: Թող ծանոթանան, շփվեն իրար հետ»:

Վերադառնալով Համահայկական խաղերին մասնակցելուն՝  Գեւորգ Չալըշը նշեց, որ իրենք ընդամենը խաղերի մեկնարկից երեք ամիս են զբաղվել ֆուտբոլային թիմը հավաքագրելով: Նրա խոսքերով, իրենք Արեւմտյան Հայաստանի գաղափարի շուրջ հայերի համախմբման ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին զուգահեռ զբաղվելու են նաեւ հաջորդ Համահայկական խաղերին նախապատրաստվելով, որպեսզի ավելի մեծ թվով ու ավելի լավ մասնակցեն:

Բանախոսները նշեցին նաեւ, որ Թուրքիայում արդեն գործում են մի քանի հայրենակցական միություններ, որոնց կապերն ու շփումները ամրապնդել է հարկավոր: Իսկ Մայր Հայաստանն էլ պետք է ավելի լուրջ ու գործնական վերաբերվի իրենց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Հայ է նա, ով իրեն հայ է զգում ու հայ է համարում:

  2. PATRON says:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ՀԵՏԱԳԱ ՀԶՈՐԱՑՈԻՄԸ ՊԵՏՔ Է ԳԱ ԱՅՆ 10 000 000 ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ,ՈՐՈՆՔ “ԴՐՍՈԻՄ” ԵՆ. ՓԱՌՔ ԱՍՏԾՈ,ՈՐ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈԻՄ ԵՆ ՈԻ ՀԱՍԿԱՆՈԻՄ,ՈՐ “ՆԵՐՍԻ” ՀԱՅԵՐԸ ՈԻԺԱՍՊԱՌ ԵՆ ԵՂԵԼ ՈԻ ՆՎԱՍՏԱՑՎԱԾ ԵՆ ՏԻՐՈՂ ՔՐԵԱ-ԿՈԻՍԱԿՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ․ԱՅԴ ԶԳԱՑՈՂՈԻՅՈԻՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐ ԾԾՎԻ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀՈԻՄ ՍՓՌՎԱԾ ՀԱՅՈԻԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԿՐՈՆԻՑ ՈԻ ԿՈԻՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈԻԹՅՈԻՆԻՑ.ԹՈԻԼԱՑԱԾ ՈԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՐՏԱՔԻՆ ՈԻ ՆԵՐՔԻՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈԻՅԺ ՕԳՆՈԻԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈԻՆԻ ԱՅԴ 10 000 000 ՀԱՅՈԻԹՅԱՆ.! ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈԻՐ ՀԱՅԻ ՊԱՐՏՔՆ Է ԱՄԵՆ ՁԵՎԵՐՈՎ ԿՈՉ ԱՆԵԼ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵԾ ՓՈՐՁՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԱՌԱՋ!!

  3. Այո շատ ճիշտ է; կարեվորը մենք գենետիկորեն նույնն ենք; նույն արյան կրողները; կրոնը չէ որ պետք է որոշի ազգին պատկանելիությունը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31