Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում վառվեց հերթական խարույկը

Օգոստոս 14,2015 22:10

Օգոստոսի 14-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. §Սիրելի՛  երիտասարդներ, համոզված եմ, որ այս 14 օրերը ձեզ համար անցան անչափ հետաքրքիր, հագեցած և բազմաբովանդակ: Այս օրերի ընթացքում դուք հնարավորություն ունեցաք առավել լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին, հայկական մշակույթին ու ավանդույթներին: Հուսով եմ, որ կկարոտեք ձեր հայրենիքը և կրկին կվերադառնաք: Մենք միշտ սպասում ենք ձեզ: Ցանկանում եմ, որ աշխարհի, որ անկյունում էլ լինեք, հայ մնաք, չմոռանաք 100 տարի առաջ տեղի ունեցածը և պահանջատեր լինեք: Բարո՛վ էիք եկել Հայրենիք¦:

Արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունեցին մեներգչուհի Անահիտ Սահակյանը և Գեղարքունիքի մարզի Ալաշկերտ ազգային երգի -պարի համույթը:

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլն ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկով:

Նշենք, որ ծրագրի վեցերորդ փուլին մասնակցում էր 197 երիտասարդ 17 երկրից՝  Ռուսաստանից, Ուկրաինայից,  Թուրքմենստանից, Ղրղզստանից,  Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից,  Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31