Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ավագների Խորհուրդ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը

Օգոստոս 15,2015 17:23

Հայրենակիցներ,

Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, մեր կյանքի ընթացքում տեսել եւ ինքներս մասնակից ենք եղել բազմաթիվ քաղաքական եւ քաղաքացիական շարժումների։ Բաղրամյան պողոտան երկու շաբաթով արգելափակած երիտասարդությունը իր ազնիվ եւ համարձակ պահվածքով բոլորիս մատուցեց նոր տեսակի շարժում, որն իր հայրենասիրական ոգով եւ քաղաքացիական գիտակցությամբ էապես տարբերվում է նախորդներից։

 

Մենք ողջունեցինք այդ երիտասարդների պայքարը, եւ մեր երկրում քաղաքական մշակույթի այդ նոր ծիլը պաշտպանելու համար որոշեցինք համախմբվել ավագ սերնդի ներկայացուցիչներով։

Մենք կարեւորում ենք այն փաստը, որ Բաղրամյան պողոտայում սկիզբ առած «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը այսօր շարունակում է պայքարը հանուն մեր երկրում դրական փոփոխությունների։

Մենք գտնում ենք, որ մեր սերունդը այսօր եւս չի կարող մնալ դիտորդի դերում եւ անհրաժեշտ է, որ մեր անմիջական մասնակցությամբ աջակից դառնանք երիտասարդների պայքարին։

Կոչ ենք անում Հայաստանի ավագ սերնդին միանալ մեր կողմից նախաձեռնած «Հայաստանի ավագների Խորհուրդ» քաղաքացիական շարժմանը եւ նեցուկ լինել երիտասարդների արդար պայքարին։

«Հայաստանի ավագների Խորհուրդ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խումբ՝

Պարգեւ Բադոյան, էներգոմեխանիկ,

Էդիկ Խաչատրյան, ձեռներեց,

Հակոբ Նազարի-Դեխնավի, ճարտարապետ-ճարտարագետ,

 

Ք․ Երեւան, Հանրապետության հրապարակ,

15 օգոստոսի, 2015թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31