Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգի «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսի անդրանիկ ներկայացումը

Օգոստոս 22,2015 20:10

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանի հրավերով, առաջին անգամ հյուրախաղերով  մայրաքաղաք է ժամանել  Սանկտ Պետերբուրգի  «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը, որի երևանյան ներկայացումները նվիրված  կլինեն աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80 ամյակին:

Կոմիտասի անվան զբոսայգում`նախկին դելֆինարիումի տեղում հատուկ կահավորված տարածքում  կայացել է կրկեսի անդրանիկ ներկայացումը: Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար  Սոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին, ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը հրավիրելու և  երևանյան հյուրախաղերին մեծապես աջակցելու համար: Երկու ժամից ավելի տևած կրկեսային ծրագրի ընթացքում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար բարձր տրամադրություն են ապահովել ծաղրածուների զվարճալի համարները, օդային ակրոբատները և աճպարարները: Ներկայացվել են շուրջ մեկ տասնյակ համարներ՝ կրկեսային կենդանիներով:

Երկմասանոց հագեցած ներկայացման ավարտից հետո ներկաներն իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին` ուրախ և անմոռանալի ակնթարթներ պարգևելու համար:

Կրկեսը երևանյան կանոնավոր ներկայացումները կսկսի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31