Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնում էր պայթեցնել շենքը

Սեպտեմբեր 01,2015 10:04

Օգոստոսի 31-ին, ժամը 23.11-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է պայթեցնել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 21 շենքը:

Ըստ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1982 թ. ծնված Մ. Ա.-ը փակվել է թիվ 21 շենքի բնակարաններից մեկում և սպառնում է պայթեցնել այն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են շենքի գազամատակարարումը:

Հրշեջ-փրկարարների և ոստիկանների բանակցությունների արդյունքում ժամը 23.39-ին քաղաքացին բնակարանի դուռը բացել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930