Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է սպանվել. հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 03,2015 15:55

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողը, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար հրազենից կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս պարանոցի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930